вторник, 26 января 2016 г.

Հույս, որ ծնվում է հավերժ....



Հույս, որ ծնվում է հավերժ:  

Ինչ որ մի տեղ…մթության գրկում
Լսվում էր օտար մի ճռռոց՝ միայնակ դռան,
Կամաց-կամաց բացվում
Ու խանգարում անդորրը՝ մեռած լռության:

Ամեն ինչ դարձել էր մթության գերին
Միայն հառաչում է դռնակը հոգնած,
Ամեն ինչ մռայլ էր ու անմեկին,
Իսկ վերևում՝ առեղծվածային աստղերն էին ապշած:

Ինչ-որ մի բան, անհայտ մի ցասում
Շուտով ավարտվող շքեղ մի հանդիսություն,
Անծանոթ մի հայացք և նուրբ շռայլում
Ու ծնված երազի իրական հայտնություն:
           
II

Ճռռում էր դուռը ու հանդարտ բացվում,
Կարծես բերում է իր հետ մի լույս՝ ցնորված
Լույսի ցնորքը դառնում իրական ու քողարկում
Մեռած լռության ու մթության լռությունը հոգնած:

Ճռռում է դուռը ու արթնացնում
Հորինված աշխարհի ոգիներին մոլորված,
Եվ հետո՝ իր թեթև հառաչանքով լուսավորում
Տառապած ոգիների ճանապարհը կորցրած:

Բացվում է դուռը՝ մեղմիվ, մելամաղձոտ
Իսկ քամու արծաթե շունչը՝ բեկվում մթության երազում
Ու քողարկում փշոտ
Մեռած լռության ու մթության մեղեդին՝ հորինված երազում:

Բացվեց դուռը ահա ամբողջովին
Ճռռոցը՝ դադարեց:
Դռնից ներխուժեց լքված լույս մի անրջային
Եվ մթությունն ու լռությունը քողարկեց հիմնովին:

               
III

Անծանոթ մի ստվեր,օտար մի ուրվական
Պոկվեց մթությունից ու նոր աշխարհ անցավ.
Իր հետ տարավ մնացորդը մթության
Ու հավերժ ծվող հույսով բերկրեցավ:
          
IV

Ամեն ինչ դարձավ կատարյալ լուսավոր,
Ամեն ինչ դարձավ և այնքան բարի
Կորավ մռայլությունը աշխարհի հանցավոր
Ու կյանքը դարձավ նույնքան մատչելի:

Բանաստեղծության հեղինակ՝ Սյուզան /թիթեռ/








Комментариев нет:

Отправить комментарий