вторник, 26 января 2016 г.

Հակափաստարկ


Երազանքների ոտնահետքերով,
կամ ուղղակի

երկու ճանապարհների բախում:
                      
 
երազանքներն ու ցանկությունները անհրաժեշտ են, որպեսզի կյանքը մշտապես շարժման մեջ գտնվի:
             Սեմուիլ Ջոնսոն/անգլիացի մեծ գրող:
     
Այս չքնաղ աշխարհի տարբեր վայրերում՝ մութ կամ լուսավոր, նեղ կամ լայն անկյուններում ծվարած, կամ էլ իշխանություն հաստատած յուրաքանաչյուր կենդանի շունչ ունի իր երազանքը:
Չզարմանա՛ք...  այո, ես նշեցի կենդանի շունչ, այսինքն նկատի ունեցա ոչ միայն մարդուն...Կենդանի շու՛նչ, որի մեջ ներառվում են բոլոր կենդանի օրգանիզմները:
Այս աշխարհում միայն մարդը չէ, որ կարող է մտածել ու երազել: Մարդիկ պնդում են հակառակը, սակայն ես ունեմ իմ սեփական կարծիքը:
          
Յուրաքանչյուր կենդանի՝ մեծ կամ փոքր, նույնիսկ ամենահասարակ ու մարդկանց կոշիկների հարվածը ստացող և կյանքից հեռացող թշվառ մրջյունը ևս կարող է մտածել, ունի իր երազանքները, նպատակները  և յուրովի է կերտում իր կյանքը: Միակ տարբերությունը կայանում է նրանում, որ կենդանիններն ու թռչունները խոսում են ոչ մարդկային լեզվով, այլ խոսում են իրենց հատուկ լեզուներով.
մրջյունը խոսում է մրջներենով,
փիսիկը խոսում է կատվերենով,
թռչնակը խոսում է թռչներենով...նրանց լեզուները մենք երբեք չենք կարող հասկանալ և դրա հետևանքով մարդկության մեջ ծնվել է ոչ իրական մտածողություն:..../Իսկ մի գուցե գիտությունը այնքան զարգանա, որ մի օր այդ անհնարինը դառնա հնարավոր...Ո՞վ իմանա...:/

Մենք նայում ենք օրինակ փիսիկի դիմագծերին:Եթե ուշադիր նայենք,կտեսնենք,որ ամեն օր այն փոփոխվում է, ինչպես մարդունը՝ կախված տրամադրությունից:
Դա նշանակում է, որ փիսիկը մտածում է, ունի իր հոգսերը...Նա երազում է…
Բայց ոչ ոք չգիտի թե ինչի կամ ում մասին է երազում ու մտածում: Այդ մասին կարող են միայն իմանալ նրա փիսիկ-ընկերները , ընտանիքը, ծնողները…

         Ինձ համար գոյություն ունի երազանքների թագավորություն, որտեղ ապրում են բոլոր երազանքները:
Երազանքները նույնպես ունեն իրենց երազանքները:

  •   Ամեն մի երազանք երազում է գտնել իր տիրոջը:
  •  Ամեն մի կենդանի շունչ երազում է գտնել իր երազանքին:
Եվ այն երջանիկ օրը, երբ տերն ու երազանքը հանդիպում են իրար՝ նույն ճանապարհին, տիրում է երկկողմանի երջանկություն:
  •  Երազանքը այլևս միայնակ չի լինում: Նա գտնում է իր տիրոջը՝ արժանի տիրոջը:  Տերը  երջանիկ է լինում, որ գտել է իր երազանքին:
Ամեն մի երազանք անհամբեր է սպասում իր և իր արժանի տիրոջ ճանապարհների բախմանը...

ՈՒզում եմ մի փոքր խոսել իմ երազանքների մասին.

Այնքա՜ն շատ և մեծ են իմ երազանքները...
Ես ամեն օր երազում եմ իմ երազանքների մասին: Իմ բոլոր երազանքներին ես անուն եմ դրել...
Ես այնքան եմ ձգտել ու մտածել իմ երազանքների մասին, որ մի օր հայտնվեցի երազանքների թագավորությունում:

Ես սիրում են հավաքել տարբեր անպետք ու պիտանի բանալիների հավաքածուներ:

Մի գեղեցիկ և արևոտ օր, ես վերցրեցի իմ բանալիները, որոշեցի գնալ անտառ զբոսնելու և փորձել բանալիներով պատրաստել որևէ դեկորատիվ իր:
Քայլելով ՝մտածում էի ու մտածում...






Ես չնկատեցի, թե ինչպես խորացա անտառում: Երբ աչքերս բարձրացրեցի, տեսա կանաչ մարգագետին, որտեղ հազիվ նկատելի իրենց նուրբ գլխիկներն էին բարձրացրել քնքուշ ու հրաշք ծաղիկները, որոնք կարծես նկարչի վրձնի ստեղծագործություններ լինեին՝ կանաչի մեջ:
Իսկ ավելի հեռվում գտնվում էին վեց կարմիր և մեկ ոսկեգույն դռներ, որոնց միջև  հեռավորությունը մոտ երկու մետր էր: Դրանցից յուրաքանաչյուրի վրա գրված էր մեկից –յոթ թվանշանները՝ հերթականությամբ  ու ամրացված էր հետևյալ ցուցանակը<<երազանքների բանալի>>
Դռները շատ զարմանալի տեսք ունեին:
Ես շատ զարմացա և ինքս ինձ ասացի.
<Ին՝չ հետաքրքիր է, մի գուցե փորձեմ, հերթով իմ ձեռքում եղած բանալիներով բացել դռները…>>
Իմ ձեռքում կար ինը բանալի: Սկսեցի փորձել բացել առաջին դուռը՝ առաջին բանալիով…չստացվեց…Երկրորդ բանալիով նույնպես չստացվեց: Հանեցի ևս վեց  բանալի, բայց ապարդյուն:
Հույսս կորցրեցի, բայց այնուամենայնիվ փորձեցի նաև իններորդ բանալին:
Հենց այդ պահին դուռը բացվեց և արագ փակվեց ու էլ ոչ մի կերպ չբացվեց: Նույն կերպ եղավ նաև երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ դռների հետ: Նրանք բացվում էին և անմիջապես փակվում էին:
Երբ փորձեցի բացել վեցերորդ դուռը, հանկարծ մի կոպիտ և սարսափ տարածող ձայն ինձ ասաց.
<Չքվի՛ր այստեղից և շարժվիր առաջ, արա՛գ, անհետացի՛ր, սա քո տեղը չէ:>
Ես վախեցած ու զարմացած փորձեցի բացել  յոթերորդ դուռը:
Հանկարծ մի աստվածային ուժ ինձ ներս քաշեց ու մի նուրբ ու հաճելի ձայն ինձ ասաց.
<ներս արի հարազատս, սա է քո տեղը...>

Ես ապշեցի...Ես հայտնվել էի երազանքների թագավորությունում: Ես ծանոթացա իմ երազանքների հետ: Եվ գտնելով իմ երազանքները, վերադարձա տուն:




Ես այժմ ունեմ նոր ու ավելի մեծ երազանքներ ու հավատում եմ, որ մի օր դրանք ևս կկատարվեն:
Երազում եմ, որ կյանքում գտնեմ  իմ տեղն ու դերը, զբաղվեմ իմ սիրած աշխատանքով, շրջապատված լինեմ անկեղծ ու բարի մարդկանցով և ամենակարևորը երազում եմ, որ աշխարհում ամենուրեք տիրեն երջանկությունը, արդարությունը, անկեղծությունը և բարությունը: Թո՛ղ տապալվի չարությունը:
Ես սովորեցի տեսնել այն ուժերը, որոնք գոյություն ունեն և որոնք անտեսանելի են չար և կեղծավոր մարդու աչքերին…

Եղի՛ր արժանի մարդ, որ քո երազանքը գտնի քեզ ու չսխալվի և չհեռանա քեզանից: Եղի՛ր անկեղծ ու դարձի՛ր կեղծավորության թշնամի՝ հանուն մեր բարի ու առեղծվածային տենչանքներով տոգորված կյանքի:

Комментариев нет:

Отправить комментарий