пятница, 5 февраля 2016 г.

Մոմե մտածողություն:Պատմություն՝ իրականի մասին: Մոմ=Մարդ


  


  Երջանկություն և ՍԵՐ

    Երջանկությու՜ն, ին՞չ է նշանակում այդքան հաճելի թվացող ու բոլոր մարդկանց  ականջերը շոյող և կյանքի բազմաթիվ հարվածններին «լավ դեղամիջոց» հանդիսացող այս բառը: Լինել երջանիկ, ապրել երջանիկ կյանքով ու ապրել երջանկությունով…
  Որտեղ՞ է արդյոք թաքնված այդ երջանկությունը,  որտեղ է ապրում երջանկության տիրակալը: Ինչու՞ է նա այդչափ դաժան, քանզի բոլորին չի բաշխում իր էությունը…կամ էլ տալիս է ու անմիջապես խլում:
   Երջանկությունն այն է, երբ դու մենակ չես, երբ փորձում ես քեզ զգալ, ինչպես կատարյալ, երբ կարծում ես, թե ապահով ես ու հավատում ես, որ ոմանց հարկավոր ես:




Երջանիկ է այն մարդը, ով հաճախ է ժպտում և հաստատ գիտի, թե ով է այդ ժպիտի հեղինակը: Միայնակ մարդը երջանիկ չի կարող լինել, սակայն մարդը երբեք չի կարող նաև ամբողջովին միայնակ լինել, քանզի մենակությունից զատ՝ նրա կողքին կլինեն միշտ իր իսկ սեփական ստվերը, էությունը, լույսը՝ բնության, մթությունը՝ հոգու, ծաղիկը՝ կյանքի և ամինից կարևորը՝ անդորրն ու լռությունը: Ա՜խ այդ լռությունը…որքան եմ սիրում լսել իմ ամենահավատարիմ ընկերոջ՝ լռության մոգական ճիչը…որքա՜ն գաղտնիքներ, կորած երազներ ու նոր լույսի բոցկլտող մասնիկներ գիտի իմ լռութունը՝ իմ կյանքից: Ես այն մահկանացուն եմ, որ իմ կյանքում եղել եմ և՛ երջանիկ, և՛ մենակ, և՛օտար…:



Սերը՝ մոգական

երջանկությունը՝ իրական

Երջանկության գործակիցը սերն է, իսկ սիրո գործակիցը՝ ուրախությունն է: Երբ սիրում եսերբ քո աներևույթ հոգում թաքցնում ես մի հմայիչ սերերբ փորձում ես անտեսել ու շրջանցել շրջապատի կարծիքերըերբ կարողանում ես քո մի անմեղ հայացքով տապալել ու գետնին հավասարեցնել չարնախանձ ու վրիժառու հայացքներըԻսկ եր հիշում ես քո՝ այդ անթափանց թվացող հոգում ծվարածիր ամենաապահով ապաստանը գտած սիրո անուրջի մասին և քո՝ նախկիում նամռոտածընկճված դեմքին հայտնվում է ցնորված մի ժպիտապա ակամայյից դու դառնում ես ուրախԱյս փոքրիկ ժպիտիկերը կազմում են առաձին ուրախություններիսկ ուրախությունները՝ ողջագուրվելով, ստեղծում են երջանկություն: Այքանը բավ է մարդուն՝լինել իրական երջանիկԱյ՛ոչզարմանա՛ք. նշեցի«իրական երջանիկ», վասնզի գոյություն ունի նաև «կեղծ,անիրավ» երջանկությունԽոսքը՝ փողով գնված երջանկության մասին էՀարստությունը երբեք չի կարող համարվել երջանկությունհամենայն դեպս ինձ համար….

Կորած երջանկություն կամ այրված երջանկություն



   Ձմեռ էր: Արծաթե, բայց միևնույն ժամանակ հոգնեցնող ձմեռ: Տղան նայում էր դաժան սառույցի հարվածները ստացած և դրանց պոռթկումից հետքեր թողած փայտե, երկփեղկանի լուսամուտից դեպի դուրս՝ դեպի սառցե աշխարհ ու խորհում էր:
Այո՛, սառցե աշխարհ, քանզի դրսում ցուրտ էր, ամենուրեք 
արծաթափայլ ձյունն էր հանգրվանելիսկ ծառերը հրավիրված էին ձմեռային պարահնդեսին: Տղան լսում էր անտառային սրտաշունչ և մոգական մեղեդինոր հատուկ այդ պարահանդեսի համար պատրաստել էր արծաթե հզոր ձայնով օժտված հուժկու քամինԲայց այսօր նահանդարտ էրՆա տխուր էր ու երգում էր նույնքան տխուր և մելամաղձոտ, գրեթե անլսելի: Ահա լվացքի սառցակալած լարին հայտնվեց մի սևապոչ թռչնակ: Նա նույնպես տխուր էր: Թռչնակը մի աղերսագին հայացք նետեց տղայի վրա և հեռացավ: Ամեն ինչ հանդարտ էր…խաղա՜ղ: Ողջ ձմեռային բնությունը կարծես կանխագուշակում էր….


   Տղան հեռացավ լուսամուտից, մոտեցավ վառարանին, որպեսզի տաքացնի իր ցրտահարված ձեռքերը:
Տղան ուներ մի իր, որին պաշտում էր ամենից շատ: Այդ իրը, հասարակ, սպիտակ մոմ էր: Նա երբեք չէր վառում այն, քանզի մոմը իր հավատարիմ ընկերն էր: Մոմը՝ տղայի համար, կարծես կենդանի շունչ լիներ: Այն կարծես զրուցում էր տղայի հետ, և իր կարծիքով՝ տղան ստանում էր իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Մոմը կարծես տղային օգնում էր, խորհուրդներ տալիս…
   Սովորականի պես տղան դարակից հանեց մոմը, զրուցեց նրա հետ, ապա հոգնեց և չգիտես ինչու այն դրեց երկաթե վառարանի դիմաց գտնվող փոքրիկ սեղանիկի վրա, հագավ իր մուշտակը և դուրս եկավ տնից՝միայնակ խորհելու պատրվակով: Քիչ անց փայտե, ծանր դուռը ճռռաց և դրսից ներխուժեց ձմեռային արևի թույլ մի շողիկ: Հանկարծ այդ շողիկի վրա հայտնվեց մի մոխրագույն ստվեր՝ սկզբում երկու ականջ, հետո՝ որոշակի շեղված մարմին և երկարավուն վեր ցցված պոչիկ: Մի քանի վայրկյան անց լսվեց նաև կատվային թախծոտ շնչառություն: Դուռը ավելի լայն բացվեց ու դռան մեջտեղում հայտնվեց մի շիկամոխրագույն կատու: Սենյակը դատարկ էր: Կահույքից բացի մոմն էր և բոցկլտող վառարանը: Կատուն գաղտագողի քայլերով մոտեցավ վառարանին, տաքացրեց իր սառած մարմինը և հանկարծ՝ անհասկանալի ցասումից բռնկված՝ ցատկեց սեղանիկի վրա: Կատուն սկսեց հոտոտել մոմը ու հասկանալով, որ այն բացարձակ արդի չէ ուտելու համար, իր համառ թաթիկով գլորեց ու վայր գցեց երկար և սպիտակ մոմը: Կատուն տարածքում ուտելու ոչ մի բան չգտնելով՝ հիասթափված հեռացավ:


  Դուռը բաց էր, արևի թույլ շողիկը իր տեղում էր, վառարանը վառվում էր, իսկ հաղորդած ջերմությանը՝ գերի էին վերցրել ցուրտն ու քամին՝ դռան բաց լինելու պատճառով: Վառարանի առջև ընկած էր մոմը, իսկ վառարանը իր վերջին բոցերն էր արձակում: Անմեղ այդ բոցերից մեկը եղավ և սպանիչը: Մեկ հատիկ շիկացած, իր համար անմեղ թվացող  բոց ընկավ ճիշտ մոմի առջևի թելիկի վրա: Մոմի թելիկը սկսվեց արյվել, թույլ լույս տվեց և մի քիչ էլ ջերմություն: Տանը ոչ ոք չկար, իսկ մոմը այրվում ու այրվում էր…
 Քիչ անց տղան վերադարձավ և դուռը բաց տեսնելով՝ շատ զարմացավ, իսկ երբ բաց դռնից ներս մտավ՝ տեսավ զարհուրելին….
   Այրվում էր մոմը…մոմն էր այրվում…և մոմն արտասվում էր, իսկ բառերը պարզապես անզոր էին: Մոմը լալիս էր ու հառաչում էր…մոմը կանչում էր, բայց արդեն ուշ էր:

Մոմի արցունքները սահում էին գետնին, ստեղծում պատկերներ, ապա վերանում՝ մոմի մեկ այլ արցոնքի հետ միախառնվելով: Մոմը այրվեց ու հանգավ, իսկ գենտնին մնացին մոմի դեղնած արցունքները
 Տղան կորցրեց ինքնատիրապետումը և կարծեց, թե երազում է, բայց ո՜չ, ին՞չ երա՜զ…լոկ իրականություն:
  -Այրվեցի՞ր…իմ մոմ, դո՞ւ: Ո՜չ, այրվեց իմ երջանկությունը, այրվեց իմ երկար ու ձիք տարիների պահված երջանկությունս…բայց ինչպե՞ս…ինչպե՞ս կարող է լինել: Ես ալյևս չունեմ նրան: Նա՛, իմ սպիտակ ու տոկուն մոմը…այլևս չկա,- հազիվ լսելի ձայնով արտաբերում էր տղան ու հեծկլտում:
Տղան այնպես էր լալիս, կարծես կորցրել էր մի իրական հարազատ մարդու….

Այրվեց երջանկությունը.............................................................................

  Մոմի հոգին բարձրացավ 
<<Մոմե թագավորություն>>: Ինչպես մարդիկ, մոմը նույնպես ունի հոգի: Երբ մենք վառում ենք մոմը, այրում ենք նրան ու իր հոգին: Մոմի հոգին այն ծուխն է, որ առաջանում է, երբ սկսում եմ այրել նրա սիրտը՝ ցավ և տառապանք պատճառելով: Բայց ոչ ոք դա չի նկատում ու չի գիտակցում:   Իսկ որ՞ն է մոմի սիրտը: Մոմի սիրտը նրա ներսում գտնվող թելիկն է: Առանց այդ թելիկի մոմը մոմ չէ, այլ մի մահացած, անշունչ իր, ինչպես և մարդը…
 Մոմի արյվելուց հետո մնացել էին մոմի դեղնած մնացորդներ, բայց տղան հավաքեց այդ բոլոր մնացորդները ու փորձեց վերականգնել մոմի նախկին տեսքը, սակայն այն առաջվա նման ճերմակ ու հարթ չէր: Այն դեղին էր ու խորդուբորդ մակերեսով: Սպիտակ ու երկար մոմը՝ մարդկանց մանկության շրջանն է, իսկ երբ նրանց հանդիպում են կյանքի բազմաթիվ փորձություններն ու հարվածները՝ նրանք կորցնում են իրենց նախկին անթերի տեսքը՝ հաճախ սխալներ գործելով: Կան այնպիսի մարդիկ, որ այդքան էլ ուժեղ չեն և հաճախ են կոտրվում, կորցնում հույսն ու հավատը: Իսկ երբ անմեղ ու անկեղծ մարդը չափից շատ է նվիրվում ու վստահում, ապա նրան հեշտությամբ կոտրում են, այրում սիրտն ու հոգին ու ցավ պատճառում: Այդ ժամանակ նա դառնում է անզոր ու անօգնական, սակայն ժամանակի ընթացքում ոտքի է կանգնում, բայց էլ առաջվանը չի լինում….







 Այսպիսով՝ պետք է լինել ուժեղ, ունենալ կամքի ուժ և երբե՛ք չկորցնել ամենազոր ու առեղծվածային ՀՈՒՅՍԸ:
Հույսը՝ կյանքի

Հույսը՝ սիրո

Հույսը՝ բարության

Հույսը՝ երբեք չկորցնել

Ճանապարհ՝ դեպի հույս..........................................................................................................................................................

Комментариев нет:

Отправить комментарий