суббота, 20 февраля 2016 г.

Եթե...

Եթե համառ ժամանակը՝ տրված առաջ անցներ թեկուզ մի պահ,
Եթե ի հայտ գար՝ խորամանկորեն սայթաքելով ու հասնելուն պես
Կանգ կառներ հանկարծ՝ մի ակնթարթ, սահող մի վայրկյան
Ու ճանապարհին կտեսներ կանչող հայացքով օժտված հույսի մի գահ,
Ապա ժամանակն ինձ կվերցներ ու գահին բազված՝ կսլանայինք դեպի լուսին՝ գոլորշու պես:

Այն պահ, եթե մեզ կրկին տեսներ հորինված, բայց հիմա փշաքաղված լուսինը,
Գուցե հաներ իր մարմնի վրա խոցած սև փշերը,
Ու եթե լուսինս ցած՝ դեպի անցյալ նետեր իր փշերն ու քանդեր անհնարինը,
Այդժամ կկանգնեի գահի վրա ու երջանկությամբ կգոռայի,
Որ թիթեռի լուսինը էլ երբեք չի խավարի, թեկուզ և գիշերը:

Եթե հանկարծ կորցնեմ իմ ժամանակն ու նեղսրտեմ,
Այնժամ կդառնամ ես անձև…անձրև մի ցնորված
Ու անձրևի խելակորույս մեղեդին կնվագեմ,
Բայց երբեք չեմ դադարի զմայլվել ու խորհել ապշած
Եվ չեմ դառնա մոմի սրտի այրումից ծնված ծուխ՝ մոխրագունած:

Եթե քամի դառնամ, կգամ քեզ մոտ՝ իմ ժամանակ,
Ու քեզ կպատմեմ քամիների դայլայլող մի պատմություն,
Կպատմեմ կարմիր վարդիս ու արծաթե շնչառությանս մասին,
Կպատմեմ և գիշերվա հին աստղազարդ երազիս պատմությունը,
Բայց էլ չեմ ստեղծի մի նոր սցենար՝ մի նոր երազ՝ անհատակ:

Եթե հանկարծ ես ստվեր դառնամ մոխրագունած,
Կընկերանամ քո ստվերի հետ ու կքայլեմ երկյուղած:
Ես կքայլեմ ու կքողարկեմ՝ սառսուռով օժտված,
Քեզ այցի եկած ափսոսանքը՝ լուսնիս պարգևած
Եվ ստվեր կդարձնեմ քեզ՝ իմ ժամանակ ուշացած:

Բայց գիտեմ, չեմ կորցնի ես իմ ժամանակին,
Չի հեռանա ժամանակս՝ մենակ բազմած հույսի նոր գահին,
Այդ ժամ երկնային օրենքները անզոր կլինեն,
Քանզի կա մի թիթեռ ու կախենթ լույս մի անստվեր,
Իսկ ես չեմ թողնի երբեք, որ խավարի լուսինը՝ սիրուն թիթեռի:












Комментариев нет:

Отправить комментарий